Գռեհկությունը երբեք չի կարող արվեստ համարվել. մշակութային կրթությունը պետք է սկսել մանկապարտեզից

  1in.am

«Նոր կառավարության, նոր նախարարության մշակութային քաղաքականությունը, մոտեցումը ինձ բավարարում է։ Ավելին, այն ինձ շատ հարազատ է։ Ես երբեք մշակույթն ու արվեստը պետությունից անկախ չեմ դիտել։ Եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքակիրթ պետություն, ապա մշակույթի դերը շատ մեծ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նա շատ է կարևորում, որ նոր կառավարությունը մշակույթը կապում է կրթության հետ։ «Գաղափարը շատ լավ է, բայց պետք է մտածել մեխանիզմների մասին, գաղափարները կյանքի կոչելու համար»,-նկատեց Բաբայանը։

Ռուբեն Բաբայանի խոսքերով, ցավոք, մշակույթն այն ոլորտն է, որը վերջին 30 տարվա ընթացքում որևէ բարեփոխման չի ենթարկվել։ «Մշակույթի ոլորտը միայն կապվում էր չինովնիկի բարի կամ չար կամքից։ Անկախ նրանից, թե ով կլինի այդ բարձրաստիճան չինովնիկը, ինչպիսի ճաշակ կունանա, դա չպետք է ազդի մշակույթի վրա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ճիշտ է նաև կառավարության այն մոտեցումը, թե մշակույթի նախարարությանը չպետք է դիտարկել որպես փող տվող կառույցի։

Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անել, որ հայ հանրության մշակութային ճաշակը բարձրացվի, ինչ պետք է անել, որ մարդիկ հնդկական կամ բրազիլական սերիալները չնախընտրեն, ասենք, թատրոնից, Բաբայանը նկատեց. «Պետք է սկսել մանկապարտեզից։ Չի կարելի անտեսել մշակութային կրթությունը և հետո ակնկալել, որ մարդը մշակութապես կրթված պետք է լինի։ Ասում են՝ հղի կանայք պետք է լսեն դասական երաժշտություն, որ երեխան գեղեցիկ ծնվի։ Այ, որպեսզի մեր քաղաքացին ծնվի և մեծանա գեղեցիկ, նրան պետք է պահել գեղեցիկի միջավայրում։

Գռեհկությունը երբեք չի կարող համարվել արվեստ։ Լացակումած ֆիլները, սերիալները արվեստ չեն։ Մշակույթն այն է, որը կոչված է մարդուն դարձնել մարդ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Загрузка...
«Առաջ բրդելու նուրբ արվետսը». Ո՞վ և ինչո՞ւ է առաջ տանում «Քաոս»-ում Շուշանիկին մարմնավորող ինստագրամահայուհուն ԲԱՑԱՌԻԿ. Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը ամուսնացել են Այս բույսն անվանում են «հարստության ծառ». ահա, թե ինչու այն պետք է լինի յուրաքանչյուր տանը Մինչ Աշոտ Փաշինյանին ազգի հերոս սարքելը, խնդրում եմ նայեք այս տեսանյութը և նրա լկտի պահվածքը «Այն, ինչ պետք է ինձ հիմա, դու ես». Ռոզա Ֆիլբերգը և Հայկ Չոմոյանը ամուսնացել են . ՎԻԴԵՈ Աշխարհում «ձուկ» հասկացություն գոյություն չունի Միայն տեսնեք, թե ով է Արման Հովհաննիսյանի կինը, Ահա ինչու է այդպես թաքցնում նրան … Բացառիկ լուսանկար Անհավանական պարզ միջոց, որն օգտագործելուց հետո ձեր մազերը կսկսեն «խելահեղորեն» արագ աճել Սիրելիս ինձ դիմում է, ինչպես իմ ընկերները՝ Կիծյո. Քրիստինե Պեպելյանը վերջապես հրապարակել է իր ամուսնու լուսանկարը. Ահա թե ով է երգչուհու երեխայի հայրը Մահվան գոտի կրող ահաբեկիչն իրեն պայթեցրել է
website by Sargssyan