Լավ լուր վարկառուների համար. Համաձայն ԱՅՍ որոշման կմարվեն բոլոր այն վարկերը, որոնք համապատասխանում են հետևյալ սանդղակներին…

ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերի հետ պայմանավորվածության են եկել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացնելու առումով: Այդ նպատակով կատարվում են օրենսդրական փոփոխություններ: «Ենթադրենք մարդը վերցրել է 1 միլիոն դրամ վարկ ու ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել այն, դա տույժ-տուգանքներով հասել է, ենթադրեքն 3 միլիոնի: Մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություններ, օրենքներ կընդունենք, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն: Ինչ կստացվի: Դրա արդյունքում բանկի ու վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի, այն կետին, որից հետո վերցրել էր վարկը: Դրանից հետո առաջացած նեգատիվ հետևանքները կզրոյանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ փուլային տարբերակով կիրականացվի նաև վարկային պատմությունների մաքրման գործընթաց: «Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների վարկային պատմությունը կմաքրվի, որպեսզի նրանք նոր վարկեր ստանալու հնարավորություն ունենան: Կամաց-կամաց այդ թիվը կմեծանա»,-հավելեց վարչապետը: Պաշտոնյան նշեց, որ սա ինքը խոստացել էր 2018-ի ապրիլի 13-ին հանրահավաքի ժամանակ:

Նյութի աղբյուր

Загрузка...
website by Sargssyan