Շատերիդ համար սպասված լավ լուր… հենց նոր հիվանդանոցից տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանը..

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին՝ նշելով, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում․

«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:

Անատոլի Գնունին նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա․ «Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց նա` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Գնունին նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության նպատակով:

Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Նրան կրկին կալանավորելու որոշում էր կայացվել հունվարի 22-ին:

Նյութի աղբյուր

Загрузка...
website by Sargssyan