Հայաստանում առաջին խանութը ՝ առանց աշխատակիցների

Թաիլանդի Պխուկետ կղզում բացվել էաշխարհում առաջին խանութը, որտեղ աշխատողներ չկան: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը: Խանութը պատկանում էAIS բջջային կապի ընկերությանը: Խանութի ստեղծման վրա ծախսվել է 630 հազար դոլար: Չկան սպասարկողներ, չկան հերթեր, ինչպես նաև չի պահանջվում կանխիկ գումար:

 
 

Նախատեսվում է, որ նման կերպ ընկերությունը 30-40 տոկոս կխնայի բյուջեից: Նոր ավտոմատացված խանութում աշխատում է արհեստական ինտելեկտով առաջնորդվող ռոբոտ Լիզան, որը հաճախորդներին կարող է ներկայացնել ընդհանուր տեղեկություն վաճառվող ապրանքների վերաբերյալ:

Խանութում հաճախորդները ինքնուրույն կարող են պատվերներ գրանցել և գնումներ կատարել տեղադրված սենսորային էկրանների միջոցով: Բջջային կապի օպերատորը մտադիր է նմանատիպ խանութների ցանցն ընդլայնել:

shantnews.

Загрузка...
website by Sargssyan