Մանվել Գրիգորյանը գրավով ազատ է արձակվել. Ով է վճարել գրավը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով:

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը:

Մանվել Գրիգորյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել անօրինական զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար:

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը վերջերս 3-րդ անգամ էր երկարաձգվել։

Նկատենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Փաստաբանը սակայն հայտարարել էր, որ Գրիգորյանի կողմից դա աջակցություն է պետությանը և ոչ թե մեղքերի թողություն:

Գրիգորյանի պաշտպանական խումբը նաև պնդում էր, որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ:

Загрузка...
website by Sargssyan