«Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը». առանձնացված սիամական երկվորյակները պատմել են իրենց կյանքի մասին (ֆոտո)

Մենդրա եւ Մալիա Հերինները սիամական երկվորյակներ են, որ ծնվել են ընդհանուր որովայնով, կոնքով, լյարդով, երիկամով եւ հաստ աղիով։ Բժիշկները երկյուղում էին, որ վտանգավոր վիրահատությունը կարող էր սպանել նրանց, բայց ամեն բան հաջող անցավ։ Հիմա աղջիկները 17 տարեկան են, եւ նրանց կյանքը քիչ բանով է տարբերվում մյուս դեռահասների կյանքից։

«Երբ մարդիկ իմանում են մեր պատմությունը, սկսում են շատ հարցեր տալ։ Բայց ընդհանուր առմամբ մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից»,- ասել են աղջիկները։

Աղջիկները 4 տարեկան էին, երբ բժիշկները, վերջապես, համարձակվեցին վիրահատել նրանց եւ առանձնացնել։ Քանի որ աղջիկները միայն մեկ երիկամ ունեին երկուսի համար, դա ավելի էր բարդացնում վիրահատությունը։ Դրան նախապատրաստվելու համար բժիշկներն աշխատեցին երկար ամիսներ։ Վիրահատությունը տեւեց ուղիղ 26 ժամ, եւ աղջիկներից յուրաքանչյուրը դրանից հետո մնաց մեկ ոտքով։ Նրանց միակ երիկամը բաժին ընկավ Մենդրային, իսկ Մալիան ստացավ դոնորական երիկամ։

Հիվանդանոցում անցկացնելով 6 շաբաթ՝ աղջիկները գնացին տուն։ Առջեւում նրանց սպասվում էին մեջքն ուղղելու միջամտություններ, եւ առաջիկա տարիներին նրանք դեռ շատ անգամ պետք է այցելեին բժիշկներին։

Մինչեւ բաժանումը աղջիկները երկար սովորում էին քայլել. նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր վերահսկել իր կողմի ոտքը։ Հիմա նրանք օգտվում են քայլակներից, բայց դա չի խանգարում նրանց վայելել կյանքը եւ անել այն ամենը, ինչ կցանկանան, անգամ գնալ մարզադահլիճ։

Վերջերս Մալիան ստիպված էր նորից երիկամի պատվաստում ստանալ. առաջին երիկամը նրան պատվաստել էին մորից, եւ այն ծառայեց 10 տարի, ինչից հետո նրա օրգանիզմը սկսեց վանել այն, եւ նրա համար դիալիզի անհրաժեշտություն առաջացավ։ Մեկուկես տարի աղջիկը սպասում էր, մինչեւ որ, վերջապես, գտնվեց դոնորական երիկամ։

Հիմա աղջիկը լավ է զգում։ Օնլայն ուսուցման երկար տարիներից հետո նրանք որոշել են գնալ հանրային դպրոց, որպեսզի ավելի շատ շփվեն իրենց տարիքի այլ երեխանեի հետ։

        

Загрузка...
Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն
Яндекс.Метрика
website by Sargssyan