«1,5 ամսական հղի եմ, բայց ուզում եմ ամուսնալուծվել... » Ի դեպ, սցենարներից ոչ մեկն էլ լավն ու հեշտ չէ, քանզի իրավիճակն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված

«Բարեւ, Լուսի ջան: Մոտ մեկ ամիս է՝ ինչ ամուսնացած եմ: Ամուսինս, որ թվում էր, թե ադեկվատ մտածելակերպով տղամարդ է, ամուսնությունից հետո 180 աստիճանով փոխվել է: Եթե ամուսնանալուց առաջ մինչեւ լուսաբաց քայլում ու զրուցում էինք: Հիմա՝ թե բա աշխատանքից անմիջապես հետո տուն գնա, որ հարեւաններն ուրիշ բան չմտածեն: Հիմա միայն կենցաղ է, ոչ մի ժամանց: Ապրում ենք մոր ու քրոջ հետ, ովքեր մեծ ազդեցություն ունեն մեր ընտանիքի ու ամուսնուս վրա: Ոնց ասեն, այդպես պետք է լինի. մի խոսքով, դասական, ավանդական ընտանիքի մոդել է՝ հարեւանների ու բարեկամների կարծիքի մասին մտածող, բամբասկոտ: Ուզում եմ ասել՝ այն ընտանիքը, որի մասին երազել եմ, այդպես էլ երազ մնաց, զգում եմ, որ սխալվել եմ ընտրության հարցում: Բայց պարզվում է՝ 1,5 ամսական հղի եմ. կամ վիրահատական միջամտությամբ պետք է հեռացնեմ պտուղն ու բաժանվեմ, ինքնազարգացման միջոցով կյանքս նորից կառուցեմ: Կամ երեխան պետք է ծնվի ու դաստիարակվի իրենց տգետ ընտանիքում, ու ստիպված յոլա գնանք: Ուղղակի շատ կուզեի խելացի ու կայացած մարդու խորհուրդ լսել»:

 


Կանխավ հիշեցնեմ, որ ստորեւ շարադրվածն իմ անձնական կարծիքների, մտածելակերպի ու սկզբունքների շրջանակներից է: Այն ոչ ուղեցույց է, ոչ ծայրագույն ճշմարտություն: Հաշվի առնել այս կետերը կամ դրանց տարրերը, թե՝ ոչ, միայն Ձեր որոշելիքն է: Եվ այսպես.

*Տնտղելու մասին
Իհարկե, հիմա տեղին կլիներ նշել, որ ամուսնանալուց ու զագսից առաջ պետք էր առանձին ապրել տղամարդու հետ, զգալ կենցաղի ու ժամանցի մշակույթների համատեղելիությունը, բարեկամ-հարազատների հետ առնչություններն ու նվազագույնը մեկ տարի համակեցությունից հետո նոր երեխա նախագծել, բայց դրա համար արդեն ուշ է:

*Փոխվելու մասին
Հայ իրականությունում ամենաաղետալի բաներից մեկն ինքնախաբեությունն եմ համարում: Կանայք ու տղամարդիկ, որպես կանոն, իրենց գլխում ունեն տղամարդու եւ կնոջ մի ցանկալի կերպար, ինչպիսին կուզեին լինել: Ու հատկապես հակառակ սեռի մոտ ներկայանում են այդ կերպարով: Որքան հնարավոր է՝ ձգում են այդ կերպարի գոյությունը: Այնքան, մինչեւ կամ դիմացինը գլխի ընկնի, որ մի բան այն չէ, կամ այլեւս կարիք չլինի կերպար խաղալու: Դիցուք՝ մինչեւ ամուսնությունը: Դուք արդեն իրենն եք, էլ ինչու ջանք թափել եւ ներկայացնել լավագույն կողմերն ու բնույթները: Արդեն կարելի է հանդարտվել ու ցույց տալ նաեւ իրական մտածելակերպը, վարքը: Երբ ասում են՝ նա անճանաչելիորեն փոխվեց, ես պնդում եմ, որ չի փոխվել, ուղղակի չես հասցրել բռնեցնել իրականությունը: Կամ չես ուզել՝ քո հերթին ինքնախաբեությամբ զբաղվելով: Նայած՝ պատմություն:

*Միասին ապրելու մասին
Միասին ապրելը հաջորդ հայկական աղետն է: Տեղյակ չեմ, թե ինչու եք համաձայնել միասին ապրելուն ի սկզբանե: Բայց եթե Ձեր նկարագրածում սիրո կամ խոր համակրանքի նոտաներ նկատեի, միգուցե ասեի՝ փորձեք առանձնանալ, առանձին ձեւաչափով ու պայմաններում շարունակել: Բայց զգում եմ, որ անհնար է: Ու որ կարեւորն է՝ սիրո եւ կրքի նշաններ չեմ նկատում: Դուք խոսում եք երազանքի կատարվել-չկատարվելու, այլ ոչ ամուսնու անձի, սիրելու-սիրվելու մասին: Հետեւաբար.

 


*Սխալվելու մասին
Այն պահը, երբ հստակ հասկանում ես, որ սխալվել ես կյանքի խոշորագույն իրադարձություններից մեկի հարցում, շատ վտանգավոր ու թակարդային է: Ռիսկ կա, որ կընկնեք կիսաապատիկ վիճակում, օրեցօր կհետաձգեք խնդրի լուծումը, իրավիճակը կթողնեք ինքնահոսի, լավատեսորեն կսպասեք, որ դե, ինքն իրեն կլուծվի-կներծծվի-կսովորեմ: Ու այդ երկարաձգումը կգցի Ձեզ է՛լ ավելի անելանելի դրության մեջ: Մինչեւ ցավ ապրեք, որ երազանք կորավ, կկորցնեք իրավիճակի տակից բարեհաջող դուրս գալու շանսերը: Այնպես որ, հորդորում եմ սթափ, արագ, ռացիոնալ, ռոմանտիկայից հեռու որոշումներ կայացնել, եթե Ձեզ հասուն ու գիտակից եք համարում:

*Երեխայի մասին
Անձամբ ես երեխա հասկացությանը մեծարում եմ, որպես կարեւորագույն աշխատանքի եմ վերաբերվում: Երեխան ծնվեց՝ վերջ, հետդարձի ճամփա չկա: Նրանով պետք է անդադար զբաղվել, մինչեւ չափահասությունը պատասխանատվություն կրել, վարել մամա լինելու դերը, առնչվել նրա հոր, հոր ընտանիքի հետ, դուրս գալ այն ամենի տակից, ինչ կատարվում է երեխայի շուրջ: Չհավատաք այն հեքիաթներին, որ երեխան ինքնին հրաշք է, միայն ուրախություն է բերում կյանք, ինքն իրեն մեծանում է ու «ղսմաթ» է իրենից ներկայացնում: Այս ամենը շատ մոտավոր ու շատ մեծ վերապահումներով է ճշմարիտ: Ստորեւ կներկայացնեմ երկու սցենար: Ընտրությունը կախված է նրանից, թե որքան եք ուզում երեխա ունենալ եւ ինչու եք ուզում երեխա ունենալ: Այս հարցերն անպայման ուղղեք ինքներդ Ձեզ:

*Առաջին տարբերակ՝ պահպանում եք երեխային: Ձեզ սպասվում են հղիություն, հետազոտություններ, հորմոնալ տեղաշարժեր, ֆիզիկական ու հոգեբանական բարդ դրություններ: Սա՝ լավագույն դեպքում, եթե չքննարկենք այլ՝ հղիությանը բնորոշ բարդություններ՝ տոքսիկոզ, ողնաշարային, անոթային, մարսողական խնդիրներ եւ այլն: Հետո սպասվում է բնական ծննդաբերություն կամ ցուցումով կեսարյան հատում: Այս ամենի ընթացքում լինելու եք ֆիզիկապես ու հոգեբանորեն խոցելի, անհավասարակշիռ վիճակում: Այն բարդանալու է տան միջի՝ Ձեզ համար անտանելի մթնոլորտով, ինչպես նշում եք՝ տգետ, հետամնաց, դեսպոտային մարդկանց հետ շփումներով ու ճնշումներով: 

Երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ գնալով բարդանալու ու շերտավորվելու է: Ձեզ չեն թողնելու Ձեր ուզած ու պատկերացրած ձեւով մեծացնել երեխային: Այդ ընթացքում քնելու, զարթնելու, շփվելու, կռվելու, բարիշելու եւ սեքսով եք զբաղվելու սխալ ընտրված տղամարդու հետ: Մշտապես գիտակցելու եք, որ երեխա եք ունեցել ու յոլա եք տանում հենց այդ տղամարդուց:

Միեւնույն ժամանակ, եթե Ձեզ ինչ-որ հրաշքով հաջողվի առանց նեւրոզների ու վախերի երեխա մեծացնել, նա միանշանակ մեծ արժեք է լինելու: Դուք նրան սեր եք տալու ու սեր եք ստանալու: Նա Ձեր սքանչելի ստեղծագործությունն է լինելու: Ձեր կողքին միշտ ունենալու եք զավակ՝ անկախ նրանից՝ հետո կամուսնալուծվեք, թե ոչ: Իսկ եթե երեխան վատ տնային մթնոլորտում ու խնդրահարույց հոգեկանով մեծանա, դրա հետեւանքներն ինքնուրույն եք մաքրելու ամուսնալուծությունից հետո:
Անտանելի ամուսնության շրջանակներում մնալու դեպքում որակազրկվելու է նաեւ Ձեր հոգեկանը: Այլ տղամարդկանց եք ուշադրություն դարձնելու, որը որակվելու է որպես դավաճանություն: Կամ զսպելու եք Ձեր սեռահոգեբանական պահանջմունքներն ու նեւրոզներ ձեռք բերեք: Սա էլ արժե հաշվի առնել: 

 


Երկրորդ՝ չեք պահպանում երեխային: Եթե որոշեք չպահպանել, պետք է շտապեք: Հղիության ընդհատում կարելի է մինչեւ 12 շաբաթական ժամկետը: Պետք է հաշվի առնել, որ հատկապես առաջին հղիության արհեստական ընդհատումը բավականին վտանգավոր է օրգանզիմի բեղմնավորման ֆունկցիոնալության համար: Հետագայում կրկին հղիանալու հետ կապված բարդությունների ռիսկ էլ կա: Հոգեբանական առումով՝ հետո խղճի տանջանքներ եք ունենալու: Թե՛ ֆիզիոլոգիապես, թե՛ հոգեբանորեն վերականգնվելու համար որոշ ժամանակ է պետք գալու: 
Հետո կդառնաք ամուսնալուծված կին: Սա Հայաստանում բավական ծանր կարգավիճակ է: Բարեկամ-հարազատների, ընկեր-ընկերուհի, հասարակության տարբեր ներկայացուցիչների, պոտենցիալ սիրաբանողների կողմից խտրականություններ, մեղադրանքներ, խղճահարություն՝ այս ամենին գրեթե ամենուրեք կբախվեք: Չնայած՝ պետք է խոստովանել, որ առանց երեխայի ամուսնալուծված կին լինելով՝ շատ ավելի հեշտ կընտրեք մեկ այլ տղամարդու, քան երեխայով: Սա նույնպես փաստ է Հայաստանի դեպքում:

Բայց դրա փոխարեն ստանալու եք ազատություն: Կկարողանաք անհետ կորչել Ձեր ներկա ամուսնու տեսահորիզոնից: Նա հետքեր չի թողնի Ձեր կյանքում ու կենցաղում: Ընդհուպ մինչեւ, կարող եք փողոցում տեսնել ու չբարեւել: Ինչը գործնականորեն բացառված է երեխայի դեպքում: Կկարողանաք լրիվ նոր հարաբերություններ սկսել, կարիերայով ու ինքնառեալիզացիայով զբաղվել: 

Առաջին ամուսնությունից ստացված փորձն ու ֆայմը ոչ ոք չի խլի Ձեզնից, եթե չտրվեք վախերին, ու Ձեր ինքնագնահատականը չընկնի մինչեւ ստորգետին: 

*Եզրակացություն
Ինչպես տեսնում եք, ամեն սցենար ունի իր առավելություններն ու ռիսկերը: Թե որ տարբերակը կընտրեք կախված է Ձեր նախընտրություններից, առաջնահերթություններից, արժեհամակարգից, վախերից ու ինքնագնահատականից: Ի դեպ, սցենարներից ոչ մեկն էլ լավն ու հեշտ չէ, քանզի իրավիճակն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված:   

Загрузка...
Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) ԲՌՆԱՑՐԵԼ ԵՆ…ամուր նյարդեր ունեցողենրը թող դիտեն.. Անվերջանալի ներքնաշորի փնտրտուք, խելագար կանայք...(մեծահասակների համար, երեխաները չբացեն) տեսանյութ Հեշտոցի գեղեցիկ դաջվածքներ, որ հաճելիորեն կխենթացնեն յուրաքանչյուր տղամարդու (Մուտքը միայն չափահասների համար) Թաքնված նկարահանում կանանց գաղութից.Ահա թե ինչ է կատարվում այնտեղ...(Չափահասների համար) «1,5 ամսական հղի եմ, բայց ուզում եմ ամուսնալուծվել... » Ի դեպ, սցենարներից ոչ մեկն էլ լավն ու հեշտ չէ, քանզի իրավիճակն ի սկզբանե սխալ հիմքերի վրա է դրված Կիսամերկ մոդելներ, կրքոտ համբույրներ, սեքսուալ պարեր․ Դեն Բիլզերյանի հերթական փարթին ( վիդեո):Մուտքը միայն տղամարդկանց համար Սեռը փոխած ու կին դարձած տղամարդը քնել է 2.000 տղամարդու հետ, ու ահա թե ինչեր է պատմել (Photo) Հեռու տարեք երեխաներին էկրաններից: ԱՐՅՈՒՆՈՏ ՄԵՐԻ․ սարսափի իրական կողմը (18+)
website by Sargssyan