Վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մոտ կարող է խոր սթրես եւ դեպրեսիա առաջանալ.գիտնականներ

Ճնշված հոգեհուզական վիճակը վիտամին D-ի պակասի հիմնական նշաններից մեկն է, պնդում են ամերիկացի գիտնականները։

Գուցե մարդիկ, որոնց բոլորը համարում են հոռետեսներ, պարզապես տառապում են այդ վիտամինի պակասից, ինչպես ասվում է Medical Xpress պարբերականում։

Տարեց պացիենտների հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց օրգանիզմում, որոնք հաճախ են գտնվել ճնշված հոգեվիճակում, վիտամին D-ի մակարդակը միջինը ցածր է եղել 15 տոկոսով։

Ինչպես հայտնի է, վիտամին D-ն օրգանիզմում արտադրվում է արեւի լույսի ներքո։ Արեւի լույսի անբավարարության դեպքում վիտամինի խտությունը նվազում է, ինչն իր հերթին փոխում է հոգեհուզական վիճակը. վատանում է մարդու տրամադրությունը, նա կորցնում է կյանքով ուրախանալու կարողությունը, դառնում է ժլատ զգացումներն արտահայտելու մեջ, ուժեղ դրական էմոցիաներ գրեթե չի արտահայտում։

Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել մերձավորներին։ Երկար ձգվող վատ տրամադրությունը կարող է վիտամին D-ի պակասի ազդանշան լինել։ Մշտական վատ տրամադրության դեպքում նպատակահարմար է անալիզ հանձնել եւ պարզել, թե ինչպիսին է վիտամինի պարունակությունն օրգանիզմում։ Ծանր դեպքերում վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մոտ կարող է խոր սթրես եւ դեպրեսիա առաջանալ, որոնց հետեւանքները կարող են իսկապես դրամատիկ լինել։

Վիտամին D-ի աղբյուրներն են՝

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթներ. խոլեկալցիֆերոլը՝ D3 պրեվիտամինը, կազմավորվում է մաշկի էպիդերմիսում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ D3 պրովիտամինից։ D3 պրովիտամինը խոլեկալցիֆերոլի է վերածվում ջերմային իզոմերիզացման ճանապարհով (մարմնի ջերմաստիճանում). Էպիդերմիսում խոլեկալցիֆերոլը կապվում է D վիտամին կապակցող սպիտակուցի հետ և այդ վիճակով անցնում է արյան մեջ և տեղափոխվում է լյարդ: Ստվերը և ամպամած եղանակը ընդունակ են 60 %-ով կրճատել պրեվիտամինի սինթեզը: Պրեվիտամինի սինթեզի համար անհրաժեշտ ուլտամանուշակագույն ճառագայթները չեն անցնում ապակու, հագուստի և արևայրուքի համար նախատեսված քսուկների միջով: Բավարար քանակով վիտամին սինթեզվում է սոլյարիում պարբերաբար ճառագայթում ստանալիս, սակայն դա կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի:
  • Սնունդ
Բուսական. առվույտձիաձետեղինջմաղադանոս, սունկ, արևածաղիկ, եգիպտացորեն, որոշ ջրիմուռներ: Էրգոկալցիֆերոլի բնական աղբյուր է (ոչ արհեստական լուսավորության տակ աճած) անտառային աղվեսասունկը և այն սնկատեսակները, որոնց հյուսվածքներում էրգոկալցեֆերոլը արտադրվում է էրգոստերոլից: Վիտամին D-ի (էրգոստերոլ) արտադրական ստացման հիմնական աղբյուրը խմորասնկերն են:
Կենդանական. կարագ, պանիր և այլ կաթնամթերքներ, ձվի դեղնուց, ձկան յուղ, խավիար, ջրիմուռներով սնվող ձկներ: 400 ՄՄ վիտամինի ստացման համար հարկավոր է ամեն օր 150 գրամ սաղմոն և 900 գրամ ձողաձուկ ուտել]:
Загрузка...
Ինչպե՞ս է Չինական մեծ պարիսպը երևում Լուսնից Վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մոտ կարող է խոր սթրես եւ դեպրեսիա առաջանալ.գիտնականներ Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք Գիտնականները վերջապես բացահայտել են ձնեմարդի գաղտնիքը Այս ավստրիացու հյութը 42 օրում սպանում է քաղցկեղը և արդեն փրկել է 45 հազար մարդու կյանք․ այս բաղադրատոմսը անպայման գրի առնել է պետք Տրամաբանական հարցեր, որոնց կարող են պատասխանել միայն շատ բարձր IQ ունեցող մարդիկ. Իսկ դուք կարո՞ղ եք 8 ամիս շարունակ այս աղջիկը միայն խնձոր է կերել. Ահա, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց Ինչ են նշանակում ձեռքիդ ափի գծերը Զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին, որոնք շատերը չգիտեն Կրասուլայի` փողի ծաղկի այս օգտակար հատկությունները գուցե չգիտեիր
website by Sargssyan