«Պալաչի» հրահանգով ժամանակին Աբովյան քաղաքի «խառոշի» տղաները հայտնվում էին իրավապահների ձեռքին

Ռոբերտ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բոլորն էլ գիտեն, որ մարդիկ ասուլիս են հրավիրում, բացի նրանից, որ իրենց խոսքը հասցնեն հասարակությանը, այլ նաև հստակ ձևակերպումներով պատասխանեն լրագրողների հարցերին: Բայց ցավոք, ոմանք ասուլիսի հարթակը շփոթելով կրկեսի բեմի հետ՝ փորձում են ներկայացում խաղալ: Արդեն որոշ ժամանակ է հայտնի դարձած «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանը, Հայաստանում որոշակի մախինացիոն գործողություններից հետո որոշ ժամանակով փախել էր արտերկիր, իսկ այժմ գտնվելով Հայաստանում՝ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել : Ասուլիսի ժամանակ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք ականկալում էին հստակ և ճշգրիտ պատասխաններ, սակայն Արթուր Հարությունյանը ոչ հստակ ձևակերպելով իր միտքը, շրջանցելով բոլոր կարևոր հարցերի պատասխանները և շատ հարցեր ուղղակի հերքելով՝ չկարողացավ այդպես էլ հստակ պատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսի ժամանակ, Արթուր Հարությունյանը պետք է պարզաբաներ, թե իրականում ինչ է կատարվել իր հետ, սակայն դիտելով տեսանյութերը պարզ երևում է, որ իր տրված բոլոր «պարզաբանումները» կեղծ էին: Եթե խուսափողական պատասխանների փոխարեն հստակ պատասխաներ լրագրողների հարցերին, արդեն իսկ պարզ կդառնար, որ հենց նա է ինքն իր ձեռքով «իր փոսը փորել» և ինքնասնանկացման գործընթացը սկսել: Տեղեկություններ կան անգամ, որ Պալաչը, ժամանակին, ինչ-ինչ ծառայությունների կամ սերտ համագործակցության շնորհիվ, կարողանում էր ոստիկանությունում հարցեր լուծել, օրինակ ինչ-որ մեկին իր հորդորով հեռացնում կամ պարգևատրում էին կամ որ ավելի վատ Պալաչի համար, իր հրահանգով Աբովյան քաղաքի «խառոշի» տղաները հայտնվում էին իրավապահների ձեռքին: Այսինքն Պալաչը սերտ համագործակցության մեջ է եղել ոստիկանության հետ:
Իրականում այս ասուլիսը, ոչինչ չասող ասուլիս էր: Տեսնենք, թե մինչև ե՞րբ է կարողանալու այդքան կեղտոտ ստեր հորինած բերանից մի ճիշտ խոսք հանելու:

Загрузка...
website by Sargssyan