Հախվերդյանի սինդրոմ. ինքներս մեզ դրել ենք փակ ցիկլի մեջ և անհույս պտտվում ենք այդ ցիկլում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբեն Հախվերդյանի՝ օրերս արտահայտած խնդրահարույց մտքերը արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկումների առիթ են դարձել: Տպավորություն կա, թե հայաստանյան հասարակությունը նոր է բացահայտել Ռուբեն Հախվերդյան հասարակական գործչին: Որպես երգահան՝ Հախվերդյանը բացահայտված է վաղուց և բացահայտված է բացառապես դրական երանգներով: Սակայն նրա հասարակական ու քաղաքական թեմաներով արտահայտությունները մշտապես խնդրահարույց են եղել, ու սա առաջին դեպքը չէ:

Խնդիրը, սակայն, ոչ թե նրա արտահայտած մտքերի հանդեպ արդարացի քննադատություններն են, այլ այն, որ այդ քննադատության ալիքի տակ անտեսվում է նաև Հախվերդյան երգիչ-երգահանը: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա մշակութային ժառանգությունը ևս դրվում է կասկածի տակ: Հաճախ էլ զարմանքով լցված ձևակերպումներ են հնչում առ այն, թե ինչպես կարող է նման տաղանդավոր երգահանը նման վատ ձևակերպումներ տալ այս կամ այն հարցի շուրջ:

Հախվերդյանով, սակայն , այս խնդիրը չի սահմանափակվում: Կա առավել խորքային շերտ: Հայաստանյան հասարակությունն ինքն իր համար հորինել է մտավորականի իդեալական կերպար և այդ կերպարից շեղվողն երին հա ճախ գա մ ո ւ մ է անարգանքի սյունին: Լավ երգահանին վերագրում է ավելին, քան երգն է, լավ ճարտարապետին՝ ավել ին, քան ճարտարապետությունն է: Տաղանդավոր մարդկանց մեջ փորձ է արվում տեսնել ավելին, քան եղած տաղանդը: Եթե, օրինակ, Հախվերդյանի մեջ չտեսնեինք մտավորականի, խոսք ասողի, քաղաքական կարծիք հայտնողի, այլ միայն երգահանի, գուցե ինքն էլ չդիրքավորվեր թվարկված կլիշեների ներքո ու մնար որպես երգահան:

Ընդհանրապես, կարիք կա հստակեցնել մեր ակնկալիքներն ու սպասելիքները, նվազեցնել հերոսներ փնտրելու մոլուցքը, որ հետո նաև մեծ չլինի հիասթափությունը: Այլապես տպավորություն կա, որ ինքներս մեզ դրել ենք փակ ցիկլի մեջ և անհույս պտտվում ենք այդ ցիկլում: Ակնկալիքներ ենք ունենում, այնուհետ հիասթափվում և այդպես շարունակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan