Խճճված ու խառ­նաշ­փոթ իրա­վի­ճակ՝ՀՊՏՀ-ի և բու­հի ռեկտորի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի շուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ նոր ինտրիգներ են ծավալվում: ՀՊՏՀ-ում, ըստ համալսարանին մոտ կանգնած աղբյուրների, նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնանկությունից ու կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո լարված իրավիճակ է: Մինչ այդ իրավիճակին անդրադառնալը, նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե Ռ. Հայրապետյանի ատենախոսությունն արտագրված է: Վկայակոչում են նաև այն, թե Ռ. Հայրապետյանը ՀՊՏՀ կայքում հրապարակված իր կենսագրականում չի տեղադրել այն ինֆորմացիան, ինչպես նաև գիտական հրապարակումներին վերաբերող այն տեղեկատվությունը, որը, ըստ որոշ շրջանակների, կարող է ոչ ցանկալի զարգացումներ ունենալ նրա համար

Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ պրոռեկտորներից: ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ բյուլետենի մեջ է. «Ես բյուլետենի մեջ եմ: Ես էլ եմ լսել նման բաներ, բայց չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, որովհետև ես անձամբ երկու-երեք անգամ գնացել եմ իր մոտ, և նա ընդունել է ինձ: Մնացածից ես տեղյակ չեմ»:

Բուհի պրոռեկտորներից Պարույր Քալանթարյանն էլ ընդգծեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Մեկի փոխարեն օրական մի քանի անգամ է լինում հանդիպում, դա ի՞նչ սխալ տեղեկություն է: Խորհրդակցություններ տարբեր խմբերի հետ տարբեր ժամկետներում լինում են: Օրական մեկ անգամ էլ է լինում, մի քանի անգամ էլ, այդ ինչպե՞ս չի անում խորհրդակցություններ: Կարող է առանձին մարդիկ կան, որոնք ցանկանում են հանդիպել և ժամանակ չի լինում, բայց ընդհանրապես այնքան զբաղված է, այնքան խորհրդակցություններ ու քննարկումներ է անում...»,-ասաց Պ. Քալանթարյանը:

Իսկ ահա մյուս պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տեսել Ռ. Հայրապետյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan