«Եթե գնե­րի ընդ­հա­նուր մա­կար­դա­կը չի իջել» Ատոմ Մար­գա­րյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական ծառայության ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ, քանի որ օրինական վճարվող միջին աշխատավարձը վերջին 3 տասնամյակների ընթացքում մշտապես ցածր է եղել, «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Համեմատելով մասնավոր և պետական սեկտորների աշխատավարձերը, նրա դիտարկմամբ, պետական պաշտոնյաների միջին աշխատավարձերը մշտապես 30-40 %-ով ավելի ցածր են եղել:

«Եվ այս պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում համար գլախավորը ոչ թե պետական համակարգի աշխատավարձն է եղել, այլ շորթելը, կոռուպցիան և այլևայլ անօրինական վարքագծային դրսևորումները: Այսինքն, երկրի առջև ծառացած խնդիրներից մեկն էլ հենց սա է: Ճիշտ է, այսօրվա դրությամբ ասում են, որ վերևներում կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ կա: Նկատի ունեմ պետական վերահսկողական ծառայության վերջին բացահայտումները, այլ ձերբակալություններ, որոնց մասին պաշտոնապես հայտարարվում է:Այսինքն, այն, ինչ հայտարարվում է, հեղափոխական և հետհեղափոխական միֆեր են, որոնցից ժամանակն է ձերբազատվել»,- ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, դրանք ընդամենը լոզունգներ են, որոնք մոտավորապես կարելի է ձևակերպել՝ «մենք եկանք, կոռուպցիան վերացրեցինք», սակայն իրականում չի կարող այն վերանալ, քանի որ մարդն իր բնույթով մշտապես հակված է օպորտունիստական վարքագիծ դրսևորելուն: Եվ եթե երկիրը կառավարող առաջին, երկրորդ դեմքերի մոտ նման երևույթներ չկան, ապա, ըստ Մարգարյանի, դա դեռ չի նշանակում, որ կառավարման ողջ բուրգի հաջորդ օղակներում ամեն ինչ նորմալ է:

«Ես խիստ կասկածում եմ, որ երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ օղակներում նման երևույթներ չկան: Իրականում, կոռուպցիան հետևանք է այն ինստիտուցիոնալ իրավիճակի, որում գտնվել և շարունակում է գտնվել մեր երկիրը: Դա առաջին հերթին մտածելակերպ է ու արժեքային համակարգ: Եվ այն հեղափոխական մեթոդներով փոխել անհնար է: Ի դեպ, քաղաքական մեթոդներով տնտեսական հեղափոխություն անելը ևս անհնար է: Այսինքն, ասֆալտին փռելով, փողոց փակելով՝ նույնպես անհնար է կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ իրականում այդ երևույթի դեմ պայքարելու համար ծանր հետևողական և քրտնաջան աշխատանք և նվիրում է պահանջվում: Եվ եթե պաշտոնյան չունի այդպիսի որակներ, ապա նրա կեցվածքն ու խոսքը բլեֆ է, պարզ դեմագոգիա, որի կյանքը շատ կարճ է»,- ասաց Ա. Մարգարյանը: Տնտեսագետի կարծիքով, մարդիկ շատ արագ են արձագանքում և հետևություններ անում: Այսինքն, հեղափոխական լեզվով խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական անարդյունավետության վերացման, արտադրողականության աճի, բարեկեցության թռիչքի և այլ երևույթների մասին, պարզապես անիմաստ է: Տարածված տեսակետ կա նաև, որ մարդիկ իրենց սառնարանի պարունակությունից և ամեն ամիս վճարվող վարձավճարներից ելնելով են որոշում, թե ինչ վիճակում է երկիրը: Եվ եթե մեծ հաշվով քաղաքացու կյանքում այս առումով ոչինչ չի փոխվում, ապա մնացածն, ինչպես ասում են, երևակայության դաշտից է: «Եթե երկրում գնային ստատուս քվոն, այսինքն՝ գնային այն համամասնությունները, որոնք գոյացել են տասնամյակների ընթացքում, հեղափոխությունից հետո չեն փոխվում, ապա կարող ենք ասել, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել ու չկա: Իշխանություններն ինչ էլ ասեն, ինչ հիմնավորումներ էլ բերեն, այդ ամենը խոսում է նաև այն մասին, որ երկրում իրավիճակ չի փոխվել, անգամ կոռուպցիայի մակարդակը չի իջել: Ինչո՞ւ: Որովհետև կոռուպցիայի մակարդակը դրված է եղել գների մեխանիզմների մեջ: Եվ եթե գների ընդհանուր մակարդակը չի իջել, ուստի որևէ հեղափոխության մասին խոսելը խիստ ժամանակավրեպ է ու վտանգավոր: Վտանգավոր է, որովհետև այն մարդկանց մոտ չափազանցված ակնկալիքներ ու անհամբեր իրավիճակ է առաջացրել, ինչի պատճառով մարդիկ գնալով ավելի նյարդային են դառնում: Այս ամենից խուսափելու համար հարկավոր է վերադառնալ իրատեսության դաշտ, ռեալ գնահատել իրավիճակը, ճիշտ կադրային քաղաքականություն վարել և այս ու այլ գործիքակազմով ապահովել տնտեսական ակտիվության աճը: հակառակ դեպքում տնտեսական հեղափոխությունը կմնա երազանք»,- ասաց Ա. Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan