Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը

Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») և «սորոսական» թևերի միջև, և որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց:

Թերթը պարզել է, որ այդ հակասություններն ունեն մի քանի խորքային պատճառներ, որոնցից առաջնայինը երկուսն են. նախ՝ լուրջ պայքար է գնում իշխանության ներսում վերադասավորումների ու ազդեցության գոտիների համար, և երկրորդ` «սորոսականների» իշխանությունը թուլացնելու կամ ընդհանրապես իշխանական օղակից հանելու փաստը հետագայում ՌԴ վրա թանկ «վաճառելու» խնդիր է լուծվում` որպես լոյալության դրսևորում: Նշվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկը, իշխանական ֆեյքերով և տեղեկատվական «սլիվներով» ամենատարբեր մեկնաբանություններ տարածելն ու թեմայի արհեստական սրացումը: Լուրերի համաձայն` մութ ամպեր են կուտակվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավերևում, ով նույնպես ակնհայտ արևմտամետ գործիչ է: Այս համատեքստում ուշագրավ են նաև ԵՊՀ-ում ընթացող գործընթացները, երբ «Ռեստարտ» նախագիծը տանուլ տվեց հերթական «ճակատամարտը»:

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan