«Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում»

Յուրաքանչյուր այն պաշտոնական այցերից հետո, որոնց ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնում են նաև իր ընտանիքի անդամները, մեդիա դաշտում ու սոցցանցերում քննադատության ալիք է բարձրանում: Հարգելով ընտանիքի դաշտ չմտնելու սկզբունքը՝ այդուհանդերձ, հարց է առաջանում, արդարացի՞ են արդյոք քննադատողները, թե՞ ոչ: Իսկ գուցե մեղքը մյուս կողմինն է, որի քայլերն էլ այդ քննադատությունների պատճառ են դառնում: Խոսելով հարցադրումների մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում նշեց այն պատճառները, որոնք ստիպում են հասարակությանը զգայուն լինել նման երևույթների նկատմամբ:

Բայց մինչ այդ՝ մտովի նախ ավելի վաղ ժամանակահատված տեղափոխվեց.

«Երբ ժամանակին պրն Փաշինյանն ընդդիմադիր էր, խիստ քննադատության էր ենթարկում իշխանության այն ներկայացուցիչներին, որոնց զավակները, կանայք, ինչպես հենց ինքն էր նշում, պետության հաշվին վոյաժներ էին կատարում և փոշիացնում էին պետական գումարները: Հիմա, գալով իշխանության, Փաշինյանի թիմակիցները նախորդ իշխանությունների նույն սխալներն են անում: Իսկ Փաշինյանը, որը ժամանակին խիստ քննադատում էր նախորդ իշխանություններին պետական միջոցներով զավակների և ընտանիքի անդամների համար վոյաժներ կազմակերպելու մեջ, հիմա նույնն ինքն է անում: Եվ խնդիրն ավելի շատ հենց այստեղ է: Այսինքն, ժամանակին քննադատողը հիմա նախորդ իշխանություններից ընդօրինակելով, իր կնոջը և զավակներին հետը ման է տալիս: Վերջերս Աննա Հակոբյանը հարցազրույց տվեց, որը շատ ժամանակավրեպ էր, իսկ վոյաժների վերաբերյալ իր մի քանի պատասխաններով ավելի վատ տպավորություն ստեղծեց: Մեծ հաշվով, պետք է նշեմ՝ ողջունելով թավշյա հեղափոխությունը, այդուհանդերձ, չեմ ողջունում Փաշինյանի ընտանիքի անդամների բավականին ակտիվ տեղաշարժերը պետության հաշվին»:

Քաղաքագետը նաև միջազգային օրինակներն է ուսումնասիրել: «Այդ օրինակները ցույց են տալիս, որ հիմնականում շատ ղեկավարներ ոչ թե ընտանիքի անդամներին են հետները ման տալիս, այլ գերադասում են բավարարվել միայն ամուսնու կամ կնոջ ուղեկցությամբ: Օրինակ՝ ես երբևէ չեմ տեսել, որ Դոնալդ Թրամփն իր զավակներին հետը ման տա, եթե զավակը կարևոր պաշտոն չի զբաղեցնում, ինչպես Իվանկա Թրամփը: Դուք երբևիցե չէիք տեսնի, որ միջազգային, պաշտոնական այցերի ժամանակ Ժակ Շիրակը երեխաներին էլ հետը տաներ: Մենք պետք է շարժվենք մեր հնարավորությունների սահմաններում: Ինչ-որ երկրի ղեկավար, իհարկե, իրեն կարող է թույլ տալ պետության հաշվին ամբողջ ընտանիքին ման տալ, բայց խնդիրն այն է, որ Հայաստանում հետհեղափոխական այս տասը ամիսների ընթացքում հասարակությունն իր մաշկի վրա որևէ դրական փոփոխություն չի զգացել: Իսկ երբ հասարակությունը տեսնում է, որ պրն Փաշինյանի ընտանիքն այսպիսի վոյաժներ է անում, ինքնըստինքյան բացասական ռեակցիա է առաջանում: Ես ուզում եմ շեշտել՝ ոչ ոք չի ասում՝ պրն Փաշինյանը հանցանք է կատարում, այստեղ ամենակարևորը բարոյական կողմն է»,-նշեց քաղաքագետը:

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan