«Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք

TotoGaming-ը Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլան»-«Ինտեր» հանդիպման համար սահմանել է մի շարք  հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է  անցնել հղումով։

Կիրակի երեկոյան ֆուտբոլային մոլորակի բոլոր հայացքները սևեռված կլինեն համաշխարհային նորաձևության մայրաքաղաքին, որտեղ կկայանա հարյուրամյա պատմություն ունեցող միլանյան դերբին: «Ռոսոներիները» գտնվում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում՝ ամենասկզբունքային մրցակցին գերազանցելով ընդամենը մեկ միավորով:

Ջենարո Գատուզոյի թիմը 10 տուր շարունակ անպարտելի է (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Վերջին 4 հանդիպումներում «Միլանի» պաշտպանությունը անթերի ֆուտբոլ է ցուցադրում, ինչի արդյունքում Ջիանլուիջի Դոննարուման 360 րոպե կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը: Պահպանելով իտալական ֆուտբոլի լավագույն ավանդույթները՝ երկու թիմերն էլ  քիչ քանակով գնդակներ են ուղարկում մրցակցի դարպասը՝ միաժամանակ  հնարավորինս անխոցելի պահելով սեփականը: Վերջին երեք դերբիները ավարտվել են 0-0, 0-0 և 1-0 հաշիվներով, հետևաբար ֆուտբոլային ամենահինավուրց դիմակայություններից մեկն իր ողջ դիտարժանությամբ հանդերձ գոլային հրավառություն  չի խոստանում:

«Ինտերը» հնարավոր է  ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողանա գրավել մրցակցի դարպասը: Սպալետիի թիմը հարձակման գծում չափազանց մեծ խնդիր ունի, որի անունն է Մաուրո Իկարդի: Եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը, լարված հարաբերություններ ունենալով գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ, զրկվել է ավագի թևկապից և  վերջին շրջանում խաղերին չի մասնակցում կարգապահական նկատառումներով:

«Միլանի» հարձակման գծում պատկերը բոլորովին այլ է.իր առաջին մրցաշրջանը Ա Սերիայում փայլուն է անցկացնում թիմի նորեկ Պյոնտեկը՝ գտնվելով առաջնության լավագույն ռմբարկուների եռյակում: «Ռոսոներիները» եթե կարողանան հաղթել,  հավանաբար մեկ գնդակի տարբերությամբ, թեպետ  խաղի տրամաբանական արդյունքը կլինի ոչ-ոքին: Սակայն մեկ հետաքրքիր վիճակագրություն կարող է գրավել  խաղադրույք կատարելու սիրահարների ուշադրությունը. «Ինտերը» ամենից հաճախ է  անկյունային հարվածների իրավունք վաստակում Ա Սերիայի 19 թիմերի համեմատությամբ:

Սկզբունքային մրցակիցների միջև անձնական հանդիպումների վիճակագրությունը վերջին շրջանում հյուրերի օգտին է. 9 հանդիպումից 8-ում «Ներաձուրիները»  կարողացել են դրական արդյունքի հասնել: «Ինտերը» հյուրի կարգավիճակով հանդես կգա սեփական մարզադաշտում: Հիշեցնենք, որ և՚ «Միլանը» և՚ «Ինտերը»  իրենց հանդիպումներն անցկացնում են միևնույն մարզադաշտում՝ համապատասխանաբար անվանելով այն «Սան Սիրո» և «Ջուզեպպե Մեացա»:

Պարտության դեպքում Սպալետիի թիմը կնահանջի Չեմպիոնների Լիգայի գոտուց՝ իր տեղը զիջելով «Ռոմային», ուստի «Ներաձուրիները» հարկադրված են սպասվածից առավել միտված լինել հարձակվողական գործողությունների:

Միլանյան դերբիի վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հավանական մեկնարկային կազմեր.

«Միլան».Դոննարումա,Լակսալտ,Ռոմանյոլի, Կոնտի, Մուսակիո,Սուսո, Կաստելիեխո,Պյոնտեկ, Բիլյա,Պակետա, Կեսիե

«Ինտեր».Հանդանովիչ, Սեդրիկ,Միրանդա,Դալբերտ, Դե Վրի, Մարտինես,Գալյարդինի, Պոլիտանո,Ժոաո Մարիո, Ասամոա, Բրոզովիչ:

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի «Միլան»«Ինտեր» հանդիպումը կկայանա մարտի 17-ին 23.30-ին:

 

Загрузка...
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին «Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք «Բավարիա»-«Լիվերպուլ». Խելահեղ բախում անգլիական ռոքի և գերմանական սիմֆոնիայի միջև Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում Փաստացի այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում «Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Խառը մարտարվեստի մարզիկը մահացել է հենց ռինգում «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի «Շիրակը» մեկնեց Թուրքիա եւ կանցկացնի 4 հանդիպում
website by Sargssyan