Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը

Alla Sargsyan-ն իր ֆբ էջում գրում է.
 
 
 

Ըստ Ձեզ, որտե՞ղ են կատարվում առավելագույն ներդրումները: Իհարկե այն վայրերում, որտեղ առկա է ներդրումային առողջ մթնոլորտ: Ուստի բավական անհասկանալի քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը, որը ինչ որ զրպարտիչ տեղեկությունների պատճառով խոչընդոտում է՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության շինարարական աշխատանքերը, որի միջոցով Գագիկ Ծառուկյանն իր արտասահմանյան գործընկերների հետ միասին 100 մլն դոլարի ներդրում պետք է կատարի Երևանում, կառուցելով բարձրակարգ հյուրանոց քաղաքի սրտում։ Եվ միանգամայն տրամաբանական էր, երբ երեկ Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին պարզաբանում խնդրեցին տվյալ շինարարությունը կասեցնելու վերաբերյալ, որին ի պատասխան թաղապետը վրդովվեց և չգիտես ի՞նչ հիմունքներով քաղաքացուն որակեց որպես «ուղղորդված մարդ»:
Իրոքից թաղապետի այս քայլը անհասկանալի էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ տվյալ հարցի շուրջ ինչ-որ անհասկանալի դիրքորոշում ունեն թաղապետարանում ու քաղաքապետարանում, որը հաստատ կարող եմ ասել, որ խոչընդոտում է մեր քաղաքաի զարգացմանը, քանի որ միայն ներդրումային քաղաքականություն վարելով է հնարավոր ներդրողներին գրավել և բերել Երևան, հակառակ դեպքում ոչ մի ներդրող չի գա Հայաստան: Եվ բացի այդ հարկ է նշել, որ հավաստի տեղեկությունների համաձայն, քաղաքի ներդրումային, սոցիալական ծրագրերը այսքանով չէին սահմանափակվելու: Մասնավորապես չորս ամիս առաջ ԲՀԿ ավագանու անդամ Արման Աբովյանը, ով այժմ պատգամավոր է, դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, առաջարկելով իրականացնել Երևանում լայնամասշտաբ շինարարական նախագիծ, որը հնարավորություն կտար երևանցիներին գնել օրինակ երկու սենյականոց բնակարան, մուծելով ամսական 65000-70000 դրամ: Իրոք սա կլիներ այն լավ հնարավորություններից մեկը, որով երևանցիներն էլ հնարավորություն կստանային գնել բնակարան բավական էժան գներով: Սակայն չգիտես ինչու քաղաքապետարանում փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը:
Համոզված եմ, որ եթե քաղաքապետարանը գիտակցաբար մոտենա այս հարցին և տրամադրի տարածք շինարարության համար, ապա մենք կունենանք Երևանում կառուցվող մի նոր թաղամաս, որը իր գնային գրավչությամբ կլինի ամենամատչելին քաղաքում: Եվ եկեք չմոռանանք, որ Երևանն էլ պետք է դառնա աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը, իսկ դրա համար անհրաժեշտ է աջակցել նման ծրագրերին: Իսկ վերջում էլ հավելեմ, որ և՛ քաղաքապետը, և՛ թաղապետը պետք է վստահությամբ մոտենան ԲՀԿ-ի ծրագրերին, քանի որ նրա ցանկացած ծրագիր ուղղված է բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan