ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով

Դինա Էլբակյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է
 
Օպերայի տարածքում մի քանի սրճարաններ ապամոնտաժելու գործողությունները շարունակվում են: Երեկ, ցուցարարների կողմից կազմակերպված բողոքի ակցիան, ուղեկցվում էր հրմշտոցներով, ոտիկանների և նրանց միջև: ԲՀԿ-ի պատգամավորներ Արման Աբովյանը և Նաիրա Զոհրաբյանը, ովքեր ստացել էին քաղաքացիներից ահազանգ, շտապեցին Օպերայի տարածք: Նպատակը մեկն էր. հանդարտեցնել բոլորին , թույլ չտալ բռնություն, իսկ այդ հարցին տրամաբանական և կառուցողական լուծում ստանալու համար, առաջարկում էին կողմերին երկխոսության միջոցով գալ համաձայնության: Նրանց հորդորով երկխոսությունը իրականում տեղի ունեցավ և հասավ իր տրամաբանական ավարտին: Սակայն մի քանի ուղղորդված լրատվականներ այս ամենի մեջ փորձում էին այլ ենթատեքստեր ման գալ և այնպես ներկայացնել հանրությանը, ինչպես նրանց թելադրում են: Իրականում ԲՀԿ-ի անդամները ոչ մի կապ չունեն բողոքի ակցիայի կազմակերպման հետ, ինչպես որ ջանում էին ներկայացնել որոշ լրատվականներ: Բայց թե կեղտոտ լրատվականները ինչ նպատակ են հետապնդում կեղծ լուրեր տարածելով, արդեն պարզ է: Իսկ դրա համար պետք է հավատալ իրականությանը, այլ ոչ թե շահ հետապնդող լրատվականներին, ովքեր ամեն կերպ չեն հանգստանում մարդկանց վատաբանելով ու հանրությանը միայն կեղծ նյութեր տրամադրելով: Հորդորում եմ բոլորին չտրվել և չհավատալ այսպիսի լրատվականների խաբկանքներին:
Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan