ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ

Gurgen Sahakyan- ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
 

Այն ինչ երեկ Օպերայի հարակից տարածքում տեղի ունեցավ ցուցարաների ու ոստիկանների միջև բոլորն էլ կհամաձայնեն, որ չէր բխում կողմերից և ոչ մեկի շահերից: Անիմաստ քաշքշոցներ, որոշ դեպքերում վիրավորանք և կոպիտ վերաբերմունք, մի խոսքով միջամտության կարիք միանգամից զգացվեց: Եվ եթե այս ամենին գումարենք այն փաստը, որ քաղաքացիները ահազանգել էին ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, միանգամայն բնական էր ու տրամաբանական, որ ԲՀԿ պատգամավորները եկան Ազատության հրապարակ՝ կրքերը հանդարտեցնելու և խնդիրը ավելի կառուցողական մթնոլորտում քննարկելու և լուծումներ գտնելու համար: Ամեն ինչ հենց այդ սցենարով էլ ընթացավ, տեղի ունեցավ երկխոսություն, ինչի արդյունքում բռնություն տեղի չունեցավ, ինչը բացառելու համար էին ԲՀԿ-ականները տարածքում: Մինչդեռ, այս ամենը ոմանց կոկորդներին կարծես թե փուշ դարձավ և ԲՀԿ-ականների այս՝ պատգամավորների լիազորությունների շրջանակում ցուցաբերած գործունեությունը չմարսվեց: Տարբեր ուղղորդված լրատվականեր և կեղծ փորձագետներ, շտապեցին «շառ» անել, թե ԲՀԿ-ն է կազմակերպել այս ամենը և էլի ուրիշ անհեթեթ մեկնաբանություններ, որոնք զուրկ էին տրամաբանությունից: Ի գիտություն սակայն նշենք, որ ԲՀԿ-ն միշտ է իր գործունեության ընթացքում աջակցել ՀՀ քաղաքացուն, ովքեր հայտնվել են անելանելի իրավիճակում և ապավինել են երկրի բարձրագույն մարմինը ներկայացնող պատգամավորների աջակցությանը: Անիմաստ տեղը մի փորձեք ԲՀԿ պատգամավորների քայլին այլ երանգավորումներ տալ, քանզի դա չի ստացվելու և ակնհայտ է դառնում արդեն, թե ում ականջներն են երևում այդ ֆեյք «թեզերի» հետևից: Մեկ բան հստակ է, ԲՀԿ-ն միշտ ու ցանկացած պարագայում եղել է ու կլինի քաղաքացու կողքին կանգանած, անկախ հանգամանքներից և իրավիճակից:

Загрузка...
Գ. Ծառուկյանի նվիրած մարզագույքով Ռաֆթինգի ֆեդերացիան կսկսի մրցաշրջան 2019-ը ԲՀԿ-ի տրամաբանական քայլերը որոշ լրատվականներ ավանդաբար փաթեթավորում են սադրանքով Փորձում են «մութ սենյակում սև կատու գտնել», ինչն էլ խոչընդոտում է քաղաքի զարգացմանը Գոնե քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրրերի մեջ վատը մի փնտրեք ԲՀԿ-ի ակտիվությունն ինչու ոմանց կոկորդին փուշ դարձավ Առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րը ազատ­ման դի­մում են գրել «Ժո­ղովր­դի ուսե­րին իշ­խա­նու­թյան եկած ան­ձինք նույն սխալ­ներն են կա­տա­րում» Համանախագահների հայտարարության տեքստը Փաշինյանն ու Ալիևը նախապես կարդացել էին Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը «Արցախը մերն է, մենք Արցախն ենք»․ԲՀԿ-ականների ակցիան ԱԺ-ում
website by Sargssyan