Բոլոր ժամանակների ինքնահռչակ «թույն» ընդդիմադիր Լիզա Ճաղարյանը իր «պահի պոռթկումներն» է ներկայացնում հանրությանը

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր ժամանակների ինքնահռչակ թույն ընդդիմադիր, համացանցում «հայհոյող կնոջ» կերպարի արխետիպ Լիզա Ճաղարյանը պարբերաբար ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով իր «պահի պոռթկումներն» է ներկայացնում հանրությանը: Մոլի «լևոնականը» տարիներ շարունակ ակտիվ քննադատում ու հայհոյախառը կարծիքներ էր արտահայտում՝ իր կարծիքով խորտակվող նավը լքած Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: 
«Անաչառ» Լիզայի «հաստատակամ» կարծիքը ապագա վարչապետի մասին շարունակվեց մինչև այն պահը, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ: Դրանից անմիջապես հետո Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջում նույնիսկ խոշորացույցի օգնության և մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ գտնել գոնե մեկ նախկին գրառում Փաշինյանի մասին: 
Լիզան դասական բազմերես, բայց միևնույն ժամանակ, անդեմ մարդու օրինակ է, ով բարոյական որևէ իրավունք չունի խոսելու դավաճանված «համոզմունքների» մասին:

Загрузка...
website by Sargssyan