Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին

TotoGaming-ը 2020 թվականի  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ընտրական փուլի J ենթախմբի Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպման համար սահմանած խաղադրույքներին կարող եք ծանոթանալ  անցնել հղումով։

2020 թվականի  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար  Հայաստանի ազգային հավաքականը կպայքարի Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Մերոնք ընտրական J ենթախմբում են, որտեղ լավագույն արդյունք ցույց տված երկու հավաքականներն անմիջապես Եվրո-2020-ին մասնակցելու իրավունք կստանան:

Բոլոր հինգ  հավաքականների հետ մեր ընտրանին տարբեր ընտրական փուլերում հանդիպել է: Հունաստանին պարտվել ենք և՛  Երևանում, և՛ Աթենքում: Երկու հանդիպումներում զիջել ենք Բոսնիա ևՀերցեգովինային 6-1 ընդհանուր հաշվով: Ֆինլանդիայի հետ 4 խաղերում վաստակել  ենք ընդամենը մեկ միավոր: Ակնհայտ առավելություն ունենք Լիխտենշտեյնի նկատմամբ, որի հետ Ազգերի լիգայի խաղարկությունում վաստակեցինք 4 միավոր արտագնա հանդիպումն ավարտելով 2:2 և Երևանում հաղթելով 2:1 հաշվով:  Դե իսկ Իտալիայի հետ hաջողվել է ոչ-ոքի խաղալ նրա իսկ հարկի տակ: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, մինչդեռ մեր ընտրանին ընդամենը 101-րդ տեղում է: Չնայած վիճակահանությունից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշել է, որ մեր ընտրանին պատրաստ է պայքարել ենթախմբում ընդգրկված բոլոր թիմերի հետ, այնուամենայնիվ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելն անիրական է թվում:Մրցակիցը արագ և ագրեսիվ ֆուտբոլ է խաղում՝ կազմում ունենալով եվրոպական բարձրակարգ ակումբներ ներկայացնող ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ կարողացան հաղթել Ազգերի Լիգայի իրենց խմբում եւ հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Այս փուլում մեր հավաքականի գլխավոր խնդիրը մարտունակ թիմ ձևավորելն է՝ խաղից խաղ ամրապնդելով դիրքերը:Վերջին տարիներին մեր ընտրանին բազմիցս մոտ է եղել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուն, սակայն այժմ, սթափ գնահատելով իրավիճակը, դժվար է նման արդյունք ակնկալել: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը չի պարտվել վերջին 5 պաշտոնական խաղերում: Մեր ընտրանին Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ նոյեմբերին ոչ-ոքի խաղալուց հետո որևէ ընկերական հանդիպում անգամ չի անցկացրել և դեռևս պարզ չէ՝ ինչ մարզավիճակով կմոտենա կիրակնօրյա խաղին: Կրկին անգամ բոլոր հույսերը կապված են  Հենրիկ Մխիթարյանի  հետ, ով «Արսենալի» կազմում ճանաչվեց փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և այժմ հիանալի մարզավիճակում է գտնվում:

Մեր առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խոսել է մեր հավաքականի մասին նշելով, որ Հայաստանն այն թիմը չէ, որը կպայքարի առաջին երկու տեղերի համար: Այս գնահատականը որքան էլ, որ իրատեսական է, այնուամենայնիվ առաջացրել է մեր ընտրանու երկրպագուների զայրույթը, ովքեր խորվաթ մասնագետի խոսքերը համարում են Ադրբեջանում աշխատանքի ազդեցության հետևանք: Պրոսինեչկին 2014-2017 թվականներին գլխավորել է Ադրբեջանի ազգային հավաքականը՝ դառնալով երկրի ամենահաջողակ մարզիչը: Չնայած առաջիկա խաղում մեր մրցակիցը ակնհայտ ֆավորիտ է համարվում,ամեն դեպքում պետք է հուսալ, որ Բոսնիայի մարզչի գնահատականը ավելի կմոտիվացնի մեր ֆուտբոլիստներին համոզիչ հաղթանակ տանել ապացուցելով, որ կարող ենք պայքար մղել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

2019 թ-ին  Հայաստանի ազգային հավաքականի առաջին հանդիպման համար  TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հավանական մեկնարկային կազմեր.

Բոսնիա եւ Հերցեգովինա-Շեխիչ,Սիվիկ, Վրանեշ, Շունիչ,Զուկանովիչ,Բեշիչ, Պյանիչ,Սարիչ, Վիշցա,Դուլեվիչ, Ջեկո

Հայաստան-Ավագյան,Խաչատուրով, Հարոյան, Դաղբաշյան,Գրիգորյան, Համբարձումյան, Հովսեփյան,Ղազարյան, Ադամյան, Մխիթարյան, Մովսիսյան:

Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում մարտի 23-ին ժամը 23:45-ին:

Загрузка...
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին «Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք «Բավարիա»-«Լիվերպուլ». Խելահեղ բախում անգլիական ռոքի և գերմանական սիմֆոնիայի միջև Էլ Կլասսիկո. հանգուցալուծումը՝ Մադրիդում Փաստացի այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ. ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում «Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Խառը մարտարվեստի մարզիկը մահացել է հենց ռինգում «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի «Շիրակը» մեկնեց Թուրքիա եւ կանցկացնի 4 հանդիպում
website by Sargssyan