Ո՞վ է ճանաչվել ամենաբարեխիղճ երշիկ արտադրող ընկերությունը Հայաստանում

Օրերս «Բարի Սամարացի» ընկերությունը կրկին շրջայց էր կազմակերպել, որին մասնակցում էին ոլորտի հայտնի մասնագետներ ու լրագրողներ: Ընկերությունը 25 տարվա պատմություն ունի և այս ընթացքում կարողացել է իր կայուն տեղը զբաղեցնել մսամթերքի արտադրության շուկայում:
 
Ընկերության տնօրնեն Հովհաննես Հովակիմյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց արտադրանքը լավագույնին հասցնեն: Այդ նպատակով ամեն տարի մեծ ներդրումներ են իրականացնում, նորացնում են և՛ տեխնոլոգիան, և՛ սարքավորումները:
 
«Եվրոպական երկրներից՝ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից պարբերաբար լավագույն մասնագետների ենք հյուրընկալում: Տարեկան մինչև 50 մասնագետ ընդունում ենք: Բացի այդ, մենք ենք մեկնում եվրոպական երկրներ՝ երշիկեղենի արտադրության նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու համար: Այսինքն, ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք լավագույն մսամթերքն արտադրել մեր սպառողների համար»,- ասաց «Բարի Սամարացի» ընկերության տեխնոլոգ Կարեն Պողոսյանը:
 
«Հայաստանի սպառողների ասոցիացիան» և Համազգային վտահության խորհուրդը նախորդ տարի ուսումնասիրություն են իրականացրել շուկայում, հայտնաբերելու համար որակյալ մսամթերք արտադրող ընկերություններին: «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը կարողանում է ոչ միայն որակյալ ապրանք արտադրել, այլև հետադարձ կապ է պահպանում իր սպառողների հետ, ինչն անչափ ողջունելի է:
 
«Այդ առումով սա բացառիկ ընկերություն է հայկական շուկայում: Նրանց հաջողվում է ոչ միայն ձգտել և հասնել կատարելության, այլև ականջալուր լինել սպառողների առաջարկություններին ու ցանկություններին, ինչը ողջունելի է»,- ասաց Ա. Պողոսյանը:
 
Այդ իսկ պատճառով կազմակերպությունը արտադրող-սպառող հետադարձ կապի ամրապնդման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար «Բարի Սամարացի» ընկերությանը արժանացրեց «Բարեխիղճ արտադրող» կոչմանը:
 
«Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն էլ նշեց, որ մշտապես ուսումնասիրում են շուկան: Ընկերության արտադրանքի որակը մշտապես գոհացրել է իրենց: Եվ այդ ամենը հաշվի առնելով, իրենց խորհրդի որոշմամբ «Բարի Սամարացի» ընկերությանը շնորհեցին «Բարեխիղճ արտադրող» մրցանակը:
 
Նշենք նաև, որ վերջերս ընկերության արտադրանքն անվտանգության և համային որակների համար բարձր գնահատականի է արժանացել նաև Իսպաիայում և Գերմանիայում, որտեղից ընկերությունը կրկին տուն է վերադաձել մրցանակներով:
 
Արմինե Գրիգորյան
 
Загрузка...
website by Sargssyan