Քիչ առաջ վատ լուր բոլորիս կողմից սիրված դերասան Սամվել Սարգսյանից. ինչ է պատահել…Դուռն են ջարդում, ներս մտնում ու…

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածությունը շարունակվում է, որն առավել սրվեց այն պահից, երբ թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առջեւ բացվեցին առանց նախկինի՝ Գայանե Կարապետյանի համաձայնության: Թատրոնում այսօր լուռ գործադուլ է: Մշակույթի նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ թատրոն մտցնելուց հետո 22 հոգանոց անձնակազմը հրաժարվում է աշխատել նրա հետ: Նախկին տնօրենի մեջ էլ ցանկություն է առաջացել ջրի երես հանել տարիների ընթացքում կուտակվածն ու մշակույթի նախարարության «քաղաքավարի» ճնշումներն իր ու թատրոնի նկատմամբ:

 

Այն, որ Խորեոգրաֆիայի թատրոնը տարիներ շարունակ անհասցե է եղել եւ Բայրոնի 5-ը ձեւական բնույթ է կրել՝ նոր բան չէ, սակայն այն, որ թատրոնի շենքի համար 8 տարի շարունակ պայքար է եղել մշակույթի նախարարության եւ Պետական գույքի կառավարման կոմիտեի միջեւ, թերեւս հայտնի չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը հայտնեց, որ թատրոնի կիսավեր այդ շենքի համար միշտ պայքար է եղել, սակայն վերանորոգել վթարային շենքը ոչ ոք չի ցանկացել: Նախկին տնօրենն ասում է, որ թատրոնի խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ու անպատասխան է մնացել:

Գայանե Կարապետյանը վստահեցնում է՝ թատրոնը բացվել է ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր եւ հայտնի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի պատվին, ակնկալիքը եղել է Հայաստանում նրա միջոցով ստեղծել խորեոգրաֆիկ դպրոց: «Մաքսիմ Մարտիրոսյանը մինչեւ 2018 թվականը համարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, սակայն չի աշխատել, իր գործառույթները կատարել է պարոն Սամվել Սարգսյանը, ընդ որում՝ անվճար: Մասքիմ Մարտիրոսյանը թատրոնից աշխատավարձ է ստացել Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի պարտադրանքով: Ես, հարգելով նրա վաստակը, հարկ եմ համարել լռակյաց համաձայնվել»,-պատմեց Գայանե Կարապետյանը:

Նախկին տնօրենի վստահեցմամբ՝ հանուն ստեղծագործական նպատակի է համաձայնվել մտնել ծանր բեռի տակ, ընդունել մշակույթի նախարարության առաջարկն ու դառնալ ապագայի ոչ մի հեռանկար չունեցող թատրոնի տնօրեն. «Հասմիկ Պողոսյանն ինձ թասիբի գցեց, ասելով, որ եթե ես ու ամուսինս 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել ենք Մհեր Մկրտչյանի թատրոնը, ուրեմն այստեղ էլ կստեղծենք»:

Գայանե Կարապետյանին ավելի շատ վրդովեցրել է իր ազատման դիմումը ոստիկանության միջոցով ստանալու փաստը: Նախկին տնօրենը վստահեցնում է՝ մշակույթի նախարարությունից առ այս պահը ազատման հրաման չի ստացել: Դեկտեմբերի 28-ին նախարարության ծանուցումից պարզապես տեղեկացել է, որ պաշտոնավարման ժամկետն է լրացել, իր ազատման մասին խոսք չի եղել:

Նորանշանակ ԺՊ-ի մասին խոսելիս նշեց, որ «անծանոթուհին» ունեցել է իր ազատման հրամանը, որով փոխնախարարի հետ ներկայացել է ոստիկանություն եւ հորդորել դուռը կոտրելով բացել: «Եկել է բանից անտեղյակ մի աղջիկ, որը համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհում սովորած, օպերայի եսիմ որերորդ աստիճանի պարուհի», -ասաց նա:

Լիլիթ Մակունցի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հանդիպել է նրա հետ, ներկայացրել թատրոնի ծայրահեղ վատ վիճակը: «Ամեն անգամ մենք ներկայացում անելիս սպասում ենք դահլիճի, որ թատրոնի տնօրենը մեզ դահլիճ կտա, այդ օրն էլ կխաղանք ներկայացում: Իսկ ինչ վերաբերում է պարարվեստի ուսումնարանի դահլիճին, որին մենք ամրացված ենք, վթարային վիճակի մեջ է: Մի տարածքում հագուստ են փոխում, փողոցով գնում են բեմ, որտեղ անգամ կոմունալ հարմարություն չկա»,-ասաց նա:

Դերասան Սամվել Սարգսյանը, որը նույնպես ներկա էր մամուլի ասուլիսին, երկար տարիներ եղել է Խորեոգրաֆիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: «Դուռն են ջարդում, ներս մտնում, լույսն են անջատում, հիմա էլ չգիտեմ ինչ տեռորիստական քայլեր կարող են անել: Եթե ինչ–որ մեկը քնից զարթնել է, եւ ինչ-որ մեկի հրամանով որոշել է վերցնել, դա չի ստացվի: Սա գիտե՞ք ինչի է նման, որ փոքր երեխան լալիս է, ու ասում՝ մամա ջան, գուցե դու ինձ կերակրեիր, ես քո ժամանակը չունեմ, գնա մի տեղ սնվի»,-ասաց գեղարվեստական ղեկավարը:

 

Աղբյուր՝https://pastnews.pro/?p=7107

Загрузка...
Կապշեք երբ տեսնեք թե որտեղ և ինչ պայմաններում է ապրում Գագիկ Սուրենյանը Հորոսկոպի 3 նշան, ովքեր երբեք չեն կատարում իրենց խոստումները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր բոլոր նրանց համար, ովքեր ռուսական արտարժույթով գումար են ստանում կամ ունեն ‼️ Այս գարնան 7 ամենանորաձև պիջակները, հատուկ գեղեցիկը գնահատողների համար Հենց հիմա կատաստրոֆիկ ու լարված իրավիճակ.. սարսափազդու տեսարան. հավաքվածները շոկի մեջ են, զոհ, վիրավոր…ինչ է կատարվում Տեր Աստված..ասում են, որ նրանք… Հիշում եք «Որբերի» Անին. տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին ԻՆՉ էին , ինչ դարձանի շարքից…Էդգար Իգիթյանի կնոջ ռաբիզ, քյառթու լուսանկարները հայտնվել են համցանցում.. Այսպիսին էր նա մինչ Իգիթյանի կինը դառնալը Հորոսկոպի 3 նշան, ովքեր ծնվել են, որ փոխեն աշխարհը Երբ այս երեխան ծնվեց, բժիշկները խորհուրդ տվեցին սպանել նրան, սակայն ծնողները չգնացին այդ քայլին. Ահա,թե ինչպիսին է նա այսօր ՇՈՒՏ ՆԱՅԵՔ ՔԱՆԻ չեն ջնջել. խայտառակություն VTB բանկում. քաղաքացիներից մեկը բջջայինով հասցրել է ֆիքսել, էնքան տարածեք, որ հայ ազգը տեսնի ու հասնի վարչապետին
website by Sargssyan