Առաջին մասնավոր «լուսնագնացը» բարեհաջող կերպով հասել է Լուսնի ուղեծիր

Իսրայելական «Բերեշիթ» մասնավոր լուսնագնացը հաջողությամբ գործարկել է շարժիչները, «պոկվել» Երկրի ձգողականությունից և մտել մերձլուսնային ուղեծիր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են առաքելության անդամները:

«Կարծես թե, «Բերեշիթը» հաջողությամբ հասել է Լուսնի ուղեծիր, շարժիչը կատարելապես իրականացրել է գործարկումը՝ սարքի շարժման արագությունը փոխելով 323 մետր/վայրկյանով», -իր թվիթերյան էջում գրել է աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը:

Իսրայելական «Բերեշիթ» սարքը հաջողությամբ տիեզերք է ուղարկվել այս տարվա փետրվարին Falcon 9 հրթիռով: Այն իսկզբանե ստեղծվել էր Lunar XPrize մրցույթին մասնակցելու համար, որի շրջանակներում տիեզերագնացության անհատ սիրահարները պետք է լիարժեք լուսնագնաց ստեղծեին և այն ուղարկեին դեպի Երկրի արբանյակ:

Այսօր այն կատարել է առաջին մեծ քայլն իր առաջադրանքի կատարման ուղղությամբ: Այժմ այն պտտվում է Լուսնի շուրջ՝ հեռանալով և մոտենալով դրա մակերեսին:  

Ըստ առկա տվյալների՝ այն կկարողանա վայրէջք կատարել ապրիլի 11-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրվան ընդառաջ: 

Загрузка...
Առաջին մասնավոր «լուսնագնացը» բարեհաջող կերպով հասել է Լուսնի ուղեծիր Ինչպե՞ս է Չինական մեծ պարիսպը երևում Լուսնից Վիտամին D-ի պակասի պատճառով մարդկանց մոտ կարող է խոր սթրես եւ դեպրեսիա առաջանալ.գիտնականներ Ամեն ինչ գիտե՞նք Կոլումբոսի մասին. իրականում ոչինչ էլ չգիտենք Գիտնականները վերջապես բացահայտել են ձնեմարդի գաղտնիքը Այս ավստրիացու հյութը 42 օրում սպանում է քաղցկեղը և արդեն փրկել է 45 հազար մարդու կյանք․ այս բաղադրատոմսը անպայման գրի առնել է պետք Տրամաբանական հարցեր, որոնց կարող են պատասխանել միայն շատ բարձր IQ ունեցող մարդիկ. Իսկ դուք կարո՞ղ եք 8 ամիս շարունակ այս աղջիկը միայն խնձոր է կերել. Ահա, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց Ինչ են նշանակում ձեռքիդ ափի գծերը Զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին, որոնք շատերը չգիտեն
website by Sargssyan