Գիտնականները հայտնել են պարապության օգուտի մասին

Պարապությունը կարող է առողջության համար միանգամայն օգտակար լինել: Գիտնականների կարծիքով՝ «ոչ մի բան չանելը» ոչ միայն նպաստում է սթրեսից հետո օրգանիզմի վերականգնմանը, այլեւ բարերար է անդրադառնում մտավոր աշխատանքի վրա:

The New York Times-ում հրապարակված գիտնականների հոդվածում նշվում է, որ մշտական զբաղվածությունը եւ ծանրաբեռնվածությունը կարող են բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա: Այսպես՝ հոգեբան Սենդի Մաննը նշում է, որ «ոչ մի բան չանելուն» արժի առանձին ուշադրություն դարձնել, քանի որ դա կօգնի մի փոքր թուլացնել լարվածությունը, որի մեջ մարդը հայտնվում է օրվա ընթացքում:

Համանման մինիհանգստի տարբերակները քիչ չեն: Կարելի է պառկել բազմոցին կամ մի փոքր ժամանակ հատկացնել որեւէ հաճելի զբաղմունքի: Հոգեբանները համոզված են, որ նման թայմ-աութը միայն օգտակար կլինի եւ կմեծացնի աշխատանքի արտադրողականությունը: Բանն այն է, որ ամենօրյա աշխատանքը էներգիայի մեծ ծախս է պահանջում, ինչի հետ կապված աշխատանքից շեղվելով՝ մարդը կարող է իրավիճակը փոքր-ինչ հավասարակշռել:

Այսպիսով, եթե զգում եք, որ հոգնել եք եւ հանգստի կարիք ունեք, ապա ավելի լավ է մի փոքր շունչ քաշելու հնարավորություն ստեղծել: Եվս մեկ կարեւոր նրբություն՝ վերացական թեմաների մասին մտածելիս դուք կարող եք գեներացնել օրիգինալ գաղափարներ: Հոգեբանները համոզված են, որ հանգիստն ու կրեատիվությունը փոխկապակցված են:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan