Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» հնչում է Փարիզի «Դիսնեյլենդում» (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել Փարիզի արվարձանում գտնվող Դիսնեյլենդից, որում հնչում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունը:

Ինչպես ներկայացնում է rusarminfo-ն, զվարճանքների փարիզյան այգում հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործությունը: Համապատասխան տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտնի ժամանցի կենտրոնի այցելուներից մեկը:

«Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար 1942 թվականին և մեծ ճանաչվածություն է բերել կոմպոզիտորին:

Մայիսի մեկին լրացել է մեծանուն կոմպոզիտորի, խմբավարի և ուսուցչի մահվան 41-րդ տարելիցը:

 

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan