Շրջափակեցին Քոչարյանի որդու մեքենան

 

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դատարանի որոշման հրապարակումից վայրկյաններ անց դատարանի մոտ լարված իրավիճակ ստեղծվեց:

Դատավորի որոշումից դժգոհ ցուցարարները սկսեցին ճանապարհներ փակել` առաջին հերթին շրջափակելով Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մեքենան:

Սեդրակ Քոչարյանին ի վերջո հաջողվեց դուրս գալ այդ շրջափակումից և հնարավոր արագությամբ հեռանալ։

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan