Հայկական ֆուտբոլի ապագա աստղերը․ հարցազրույցներ Ավագիմյանի եւ Մուսախանյանի հետ, Մեսիի 600-րդ գոլը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 30-րդ թողարկումը հայկական եւ միջազգային ֆուտբոլի կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը զրուցել է Դոնեցկի «Շախտյորի» սան, Կիեւի «Արսենալի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի եւ Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի 21-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի հետ։ Երկու խաղացողներն էլ մեծ ցանկություն ունեն ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

Ուկրաինայի Պրեմյեր լիգայի հերթական տուրում Ավագիմյանը գրավեց «Դեսնայի» դարպասը, իսկ Մուսախանյանը նորամուտի խաղում երկու գոլ խփեց Սոլիգորսկի «Շախտյորին»։

Տեղի ունեցան Հայաստանի առաջնության 30-րդ տուրի հանդիպումները։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը։ Սամվել Սուքիասյանը զրուցել է «Ալաշկերտի» ռուսաստանցի հարձակվող Նիկիտա Տանկովի հետ, որն առաջին գոլն է խփել Հայաստանի առաջնությունում։

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը դարձել է Սարաեւոյում անցկացված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող։

Հայաստանի հավաքականի խաղացողներն ու թեկնածուները հերթական հանդիպումներն են անցկացրել օտարերկրյա ակումբներում։ Հենրիխ Մխիթարյանը խաղացել է «Վալենսիայի» դեմ, շարունակում են արդյունավետ խաղ ցուցադրել Սարգիս Ադամյանն ու Էդգար Բաբայանը, վնասվածքից հետո վերականգնվող Մարկոս Պիզելին միացել է «Ակտոբեին», Միշել Տեր-Զաքարյանը հաղթել է ՊՍԺ-ին։

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից ուղիղ 14 տարի պահանջվեց կատալոնական ակումբում 600 գոլ խփելու համար։

Վերջում էլ, ավանդույթի համաձայն, զավեշտներ տարբեր երկրներից։

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan