Արամ Ավագյանը կանցկացնի 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու պաշտպանության մենամարտը կկայանան մայիսի 4-ին:

Արամ Ավագյանը կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիկսո Էսպարզայի հետ:

Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի մայիսի 5-ի գիշերը՝ Երեւանի ժամանակով 2:00-ին: 

Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan