«Բարի Սամարացի» ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իր սպառողներին

25 տարի մսամթերքի շուկայում: Անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիաներ ու նոր արտադրատեսակներ, որոնց կողքով սպառողը երբեք չի կարողացել անտարբեր անցնել: Մսամթերքի շուկայում հայտնի ապրանքանիշ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքն իր որակի բարձր ցուցանիշների շնորհիվ մշտապես առանձնացել է շուկայում վաճառվող այլ ապրանքատեսակներից և դարձել է սպառողի ամենասիրած սննդամթերքը:

Սակայն պարզվում է, որ ընկերության արտադրանքը սիրված է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այն իր բարձր որակական հատկանիշներով աչքի է ընկել նաև ռուսական շուկայում, որի արդյունքում ՌԴ որակի ակադեմիայի կողմից, որպես բարեխիղճ արտադրող «Բարի Սամարացի» ընկերությունը ևս մեկ պարգև ստացավ:

«Մեր ընկերության ստեղծման առաջին իսկ օրից մենք խոստացել ենք հավատարիմ լինել մեր խոստմանը, մեր գործն ու մեր անվանը: Եվ շարունակում ենք հավատարիմ մնալ իմ ազգին, մեր երկրին ու մեր ազգաբնակրությանը տված մեր խոստումներին»,- ասաց ընկերության տնօրեն Հոնհաննես Հովակիմյանը:

ՌԴ որակի ակադեմիայի ակադեմիկոս դոկտոր, պրոֆոսոր Գենադի Վորոնինը, հանձնելով պարգևը խոստովանեց, որ որակի առաջին դասը 45 տարի առաջ է ստացել Հայաստանում, երբ Երևանի Նորքի զանգվածում Վորոնինին կվաս վաճառող երիտասարդը բացատրել է, թե ինչու է բաժակը կիսատ լցնում: «Մենք, հայերս կվասի մեջ ջուր չենք խառնում և այդ պատճառով էլ բաժակը ճիշտ է լրիվ չենք լցնում, բայց որակով կվաս ենք վաճառում: Իսկ ձեզ մոտ ջուր են խառնում և բաժակը մինչև վերջ են լցնում: Մենք նախընտրում ենք քիչ լցնել, բայց լավ որակի ապրանք վաճառել»,- ասաց Գ. Վորոնինը:

Փորձագետի խոսքով՝ ապրանքի որակով պետք է 24 ժամ զբաղվել և հաջողությունն անպայման կթակի դուռն ու ներս կգա: Հայաստանի լավագույն մասնագետներն են զբաղվում ընկերության մսամթերքի արտադրությամբ: Մենկ նորույթ ևս. ընկերությունն այսուհետ իր շրջիկ լաբորատորիաներով այցելելու է այն խանութ-սրահներ, որտեղ վաճառվում է իր: Անսպասելի այցի նպատակը սեփական արտադրանքի հանդեպ վերահսկողություն իրականացնելն է, որպեսզի սննդամթերքի պահպանման և վաճառքի կանոնները չխախտվեն, իսկ սպառողը տուն տանելուց հետո դժգոհ չմնա:

Загрузка...
Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վահան Կոստանյանը 19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Հաղթանակած բազկամարտիկները վերադարձան հայրենիք.մեդալակիրների թվում է Գ.Ծառուկյանի որդին Էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսամթերք տեղական արտադրողի կողմից Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար
Яндекс.Метрика
website by Sargssyan