Բաքվում ոստիկանները կանգնեցրել են Մխիթարյանի խաղաշապիկներով երկրպագուներին

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզշապիկով և հայտնվել  է  ոստիկանների ուշադրության կենտրոնում: Նրանք դիմել են այդ քայլին՝ Մխիթարյանին իրենց աջակցությունը  հայտնելու համար: SNTV-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ  ադրբեջանցի ոստիկանները  կանգնեցնում են երկրպագուներին և զեկուցում այդ մասին ինչ-որ մեկին, որից հետո միայն հեռանում:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 29-ին, Բաքվում Եվրոպա լիգայի գավաթը վիճարկելու են «Արսենալն» ու «Չելսին»:

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan