Ինդոնեզիայում ձերբակալել են նախագահին վիրավորած ամերիկացուն

 

Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ քաղաքացուն, ով Ջակարտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյին «կոմունիստ» է անվանել: Այս մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Detik կայքին:

 

«ԱՄՆ քաղաքացի Ջերի Դուեյն Գրեյը ձերբակալվել է իր տանը՝ կեղծ տեղեկատվության տարածման մեղադրանքով, ինչպես նաեւ երկրի ղեկավարին վիրավորելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

 

Ոստիկանությունում նշել են, որ իրավապահները ստուգում են ԱՄՆ քաղաքացու՝ Ինդոնեզիայում գտնվելու օրինականությունը: Ձերբակալվածը պնդում է, որ բնակվում է հանրապետությունում1985 թվականից եւ քաղաքացիություն է ստացել:

 

Ջակարտայում բողոքի ակցիաներ էին սկսվել մայիսի 21-ին ապրիլի 17-ին համընդհանուր ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո: Գործող նախագահը հավաքել էր ձայների 55,5%-ը, իսկ նրա միակ մրցակիցը՝ Պրաբավո Սուբիանտոն՝44,5%-ը: Ընդդիմադիր թեկնածուի շտաբում հայտնել են, որ համաձայն չեն արդյունքների հետ եւ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան: Իշխանությունները հաստատել են, որ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել, 900-ը՝ վիրավորվել:

 

Загрузка...
Яндекс.Метрика
website by Sargssyan