Նոր հաղթանակների ճանապարհ է լինելու․ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ աջակիցների հետ հանդիպմանը

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մայիսի 28-ին, աջակիցների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

«Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են, սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաեւ ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր եւ անհնարին, եւս անցյալում են, եւս սխալվել եմ։ Բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, եւ ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, եւ ճիշտ հակառակը, մի շատ լուրջ եւ նոր շարժառիթ է ձեւավորում առաջ շարժվելու, պայքարելու, եւ ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու, եւ կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որի հետ առաջ շարժվելու, եւ նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ բոլորիդ աջակցության համար։ Անկեղծ ասած՝ մեկ տարի առաջ չէի մտածում, որ այսքան անելիքներ առջեւում կան»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաեւ նշել է, որ թեեւ աջակիցների հետ հանդիպումը պատահական է համընկել Առաջին Հանրապետության օրվա հետ, բայց դա եւս ունի իր մեջ խորհուրդ։

Загрузка...
Նորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար Նոր խաղահրապարակ Նոյեմբերյանում Գ.Ծառուկյանի աջակցությամբ Լոռու մարզի հարյուրավոր բնակիչներ այցելել են Արցախի զորամասեր Գ.Ծառուկյանը հանդիպել է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ Սխալ ընտրությունը կարող է մահվան պատճառ դառնալ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Փաշինյանը կայցելի all.me գրասենյակ. նա Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ընկերության ներկայացուցիչներին Գ.Ծառուկյանի հերթական խոշոր աջակցությունը Արարատի մարզի խաղողագործներին Մարդկանց գլխին սարքող ու զրպարտող մարզպետը վատ է զգո՞ւմ «գործ տվողի» պիտակից Գ.Ծառուկյանի շնորհիվ Վարդենիսի և հարակից 35 գյուղերի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ
Яндекс.Метрика
website by Sargssyan