Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ «Պիկնիկ» մոթելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդի դին դուրս բերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Загрузка...
Ողբերգական վթար Երեւան-Սեւան ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է Սյունիքում 45-ամյա վարորդը, BMW-ով մոտ 150 մետր գլորվել է ձորում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է (լուսանկարներ) 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին 31-ամյա քաղաքացին ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակ կամրջից 42-ամյա քաղաքացին ՊՆ հսկիչ-անձնագրային կետի մոտ փորձել է ինքնահրկիզվել Արմավիրում ավտոլվացման կետի աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել. Նա պնդել է, որ պատճառը ավտոլվացման կետի տերն է Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար Ոստիկանները մարզադպրոցում կատարված ապօրինություններ են բացահայտել․ յուրացվել է 16․86 մլն դրամ Ողբերգական վթար Տավուշում. ՈՒԱԶ-ը բախվել է քարերին ու շրջվել. կա 1 զոհ. Վարորդին փորձել են փոխել Անչափահաս երիտասարդը դանակահարել է 51-ամյա տղամարդուն
Яндекс.Метрика
website by Sargssyan