Ես մի խնդիր ունեմ. բավականին վատ է իմ մաթեմաթիկական գիտելիքները. Ալեն Սիմոնյան

 

Այսօր «Գուդվին-Բետ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում։ Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում։

Նախագծի ընդունման դեպքում բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում գործելու են միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի եւ Սեւան քաղաքներում: Ակցիայի ընթացքում մասնակիցները մեղադրանքներ հնչեցրին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մեկնաբանեց հնչած մեղադրանքներից մեկը, որ ինքը ժամանակին խաղամոլ է եղել, Սիմոնյանը հերքեց՝ «Ես մի խնդիր ունեմ. բավականին վատ է իմ մաթեմաթիկական գիտելիքները։ Դրա համար ես չեմ կարողանում խաղալ: Ոչ կարողանում եմ թղթախաղ խաղալ, ոչ այլ խաղ»: Հարցին, թե արդյոք Սիմոնյանը նախկինում բուքմեյքերական ընկերություն է ունեցել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց՝ «Ե՞ս: Չէ։ 2007 թվականին ունեցել եմ սրճարան, որտեղ հնարավորություն է եղել խաղադրույք կատարելու»։

Սիմոնյանը չհերքեց, որ բուքմեյքերական գրասենյակներից որոշների սեփականատերերի հետ ունի ընկերական հարաբերություններ. «Երկու գրասենյակների սեփականատերերի հետ ունեմ բավականին լավ ընկերական հարաբերություններ»,- ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով, որ այս պրոցեսի արդյունքում այդ ընկերությունները շահող չեն հանդիսանում: Նա նշեց, որ նախագիծը ոչ թե բուքմեյքերական գրասենյակները փակելու դեմ է, այլ գազալցակայաններում տեղադրված ապարատները հանելու. «Այդ ապարատները մենաշնորհային ձևով պատկանում են «Goodwin» ընկերությանը, որն այսօր բերել է մարդկանց և ոչ միայն իր կազմակերության աշխատակիցներին, այլև իրենց հետ փոխկապակցված կազմակերպության աշխատակիցներին: Այդ ապարատների կռիվն է այսօր գնում»,-ասաց Սիմոնյանը: Սիմոնյանը նշեց, որ սխալ է կարծել, թե դրանով աշխատատեղերը կքչանան, քանի որ այդ սարքերի մեջ մարդիկ չեն աշխատում։ Կհեռացվեն միայն սարքավորումները։

Ինչ վերաբերում է օնլայն տիրույթում գործող ընկերություններին, Սիմոնյանն ասաց, որ այդ տիրույթում սահմանափակումներ անելը բարդ է, բայց եթե խելամիտ առաջարկներ լինեն՝ իրենք կանդրադառնան դրանց։

ԼՈՒՐԵՐ.com-ի դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանի խոսքը «Ջանդամ, որ Գուդ-Վինը փակվի», վիրավորել է աշխատակիցներին, և նրանք էլ վիրավորանքներ են հնչեցնում Սիմոնյանի հասցեին։ Սիմոնյանը պատասխանեց՝ «Ես պետք է այստեղ նստեմ ու վիրավորանքներ մեկնաբանե՞մ։ Ես ասել եմ, որ այդ կազմակերպության և այդ 200-300 մարդուն ներքաշում են, շահարկում են այս ամենի մեջ, իրականում այդ մարդկանց ուղղակի ներքաշում են և մյուս կողմից 63000 խաղացող են, ովքեր վարկերի տակ են ընկնում, կորցնում են իրենց տունը, իրենց կանանց ոսկեղենը։ Իմ ասածը միայն դա է եղել։

Վիրավորանքներին չեմ ուզում պատասխանել, իմ խոսքը վիրավորական չեմ համարում, քանի որ այն անհատի չի վերաբերվում, այն վերաբերում է գործունեության տեսակին, ես կարող եմ ասել, որ թմրանյութեր օգտագործողների և վաճառողների մասին էլ նման բան կասեմ, որովհետև դա չարիք է։ Հիմա ի՞նչ, ես պետք է ոլորտի գնահատական չտա՞մ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Загрузка...
Ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դատարանում է (ուղիղ) Սպառողը սկսել է տարբերել որակյալ մսամթերքն անորակից Սպառողը սկսել է տարբերել որակյալ մասամթերքն անորակից All.me-ն կներկայացնի թվային տնտեսության մարտահրավերները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը «Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան«. Շարմազանովը՝ իշխանության հասցեին քննադատության մասին Վերջապես ո՞ւմ թեկնածուն է Վահե Գրիգորյանը, ով «պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը» «Շնող» ՀԷԿ-ի թեման «ջրվե՞ց» Դա­տա­կան «փո­թո­րիկ մի բա­ժակ ջրում» Այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, էդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում. Փաշինյան
Яндекс.Метрика
website by Sargssyan